Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 
  • ՀՀ նախագահ  Սերժ Սարգսյանին

    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

    05.04.2013| 03:22
    Պարոն նախագահ, Ձեզ բնավ չէինք անհանգստացնի, եթե հարցն անմիջապես չառնչվեր մեր ժողովրդի մեծերից մեկի` պատմահայր Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» սիմվոլացրած մի գողտրիկ հուշակոթողի՝ ներկա նսեմացուցիչ վիճակից փրկելու խնդրին: Բանն այն է, որ դեռևս 1979-ին, մեր մտահղացմամբ ու ձեռամբ (Սեդրակյան-Գոջաբաշյան), Հայկոմկուսի կենտկոմի գաղափարական բաժնի տխմար արգելքների հաղթահարմամբ, Երևանի թիվ 143 դպրոցի բակում (Նոր Նորքի 3-րդ զանգված) վեր խոյացած, աշխարհում գրքին նվիրված թերևս միակ այդ հուշակոթողը, 10 տարի աշակերտության հայեցի կրթության ու դաստիարակության սուրբ գործին ծառայելուց հետո, 1990-ից ի վեր տխմար անցյալուրացության ու ժամանակի վարչակարգին բնորոշ վոլյունտարիզմի բերումով երբեմնի լեգենդար դպրոցի աստիճանական մարմանը զուգընթաց վերոհիշյալ կոթողը ևս վերածվեց մոռացված տապանաքարի, այսօր արդեն դրան կիպ սարքված հավաբնով:
  • Նամակ անծանոթ բարեկամիս` Աքրամ Այլիսլիին

    Նամակ անծանոթ բարեկամիս` Աքրամ Այլիսլիին

    05.04.2013| 02:41
    Մեծարգո Աքրամ Այլիսլի, երբ կարդում էի «Իրատես de facto»-ում քո (կներես այնքան հարազատ ու մտերմիկ ես-ի համար, թեպետ երբեք ծանոթներ չենք եղել, աղ ու հաց չենք կիսել, բաժակ բաժակի չենք խփել, չնայած ինչ-որ տևական ժամանակ նույն հայրենիքում ենք ապրել, նույն ինտերնացիոնալ ոգով ենք դաստիարակվել, համոզված եմ` քո «Քարե երազներ» գիրքը ասածիս վկան է, այն էլ ասեմ, որ քսանամյա այս թշնամությունը ոչ իմ և ոչ էլ քո մեջ թշնամության ծիլեր չի տվել, ուրեմն հույս կա, որ ինչ-որ ժամանակ հետո, եթե ոչ մենք, ապա մեր երեխաները բաժակ բաժակի կխփեն և կխմեն քո կենացը, որ դու դաժան ու թշնամական այս դարում քո անմահական գրչով կարողացար ասել մի պարզ ճշմարտություն, որը քո երկրի տհաս տերերի մեջ կատաղության նոպա առաջացրեց, և քեզ պես անվանի գրողին, մարդասերին զրկեցին «փառքից ու շքանշաններից», չկարծելով, որ Այլիսլիի փառքն իր հզոր, ճշմարտացի ու տաղանդավոր գրիչն է) «Քարե երազներ» անմահ գործը, ակամայից հոգիս լցվում էր հպարտությամբ, մարդկայնությամբ, և ակամա մտաբերում էի Աննա Զեգերսի հազարավոր մահեր տեսած հերոսի խոսքերը` իսկ ես փորձում էի մարդ մնալ: Ասել կուզեմ, դու ոչ թե փորձել, այլ մարդ ես մնացել` զերծ մնալով կեղծ կրոնապաշտությունից:
  • Առաջարկել են միանալ գինու ավանդական փառատոնին

    Առաջարկել են միանալ գինու ավանդական փառատոնին

    04.04.2013| 17:15
    Ստամբուլում կայացել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության մշակութային հարցերով խմբի նիստը, որին մասնակցել են ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Վարդանյանը և «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի համակարգող Ներսես Տեր-Վարդանյանը:
  • «Հակոբ Հակոբյան. երկաթե երկեր» ցուցահանդեսի շրջանակներում

    «Հակոբ Հակոբյան. երկաթե երկեր» ցուցահանդեսի շրջանակներում

    04.04.2013| 16:20
    «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում մեկնարկում է «Ստեղծիր քո պատմությունը» նոր կրթական ծրագիրը` նախատեսված ընտանիքների և դպրոցականների համար:
  • Ծանոթ ու անծանոթ Շեքսպիրը

    Ծանոթ ու անծանոթ Շեքսպիրը

    04.04.2013| 11:12
    Նորահայտ փաստաթղթերը վկայում են, որ Ուիլյամ Շեքսպիրը ոչ միայն հանճարեղ բանաստեղծ ու դրամատուրգ է եղել, այլև շատ հարուստ ու հաջողակ բիզնեսմեն: Իբրև կարգին բիզնեսմեն` նա նաև կարգին խաբեբա է եղել` խուսափել է հարկեր վճարելուց և բազմիցս դատի է տրվել ու տուգանվել, իհարկե, հռչակը փրկել է բանտարկությունից:
  • «Թատրոն-X» հանրապետական փառատոն

    «Թատրոն-X» հանրապետական փառատոն

    03.04.2013| 13:22
    Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախաձեռնությամբ և մշակույթի նախարարության աջակցությամբ ապրիլի 10-ից մայիսի 2-ը տեղի կունենա «Թատրոն-X» 6-րդ հանրապետական փառատոնը` Երևանի և մարզերի թատրոնների ու թատերախմբերի մասնակցությամբ:
  • Նվիրվում է կոնսերվատորիայի հիմնադրման 90-ամյակին

    Նվիրվում է կոնսերվատորիայի հիմնադրման 90-ամյակին

    03.04.2013| 13:20
    Այսօր «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում տեղի կունենա Կոմիտասի անվան պետական քառյակի համերգը: Դասական երաժշտության այս համերգաշարը նվիրվում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հիմնադրման 90-ամյակին:
  • Մեկնարկեց մանկական գրականության շաբաթը

    Մեկնարկեց մանկական գրականության շաբաթը

    02.04.2013| 18:13
    Մեկնարկեց մանկական գրականության շաբաթը: Տոնի առթիվ միջոցառումներ են նախատեսվում մայրաքաղաքում և մարզերում: Կլինեն հանդիպումներ ժամանակակից մանկագիրների` Սուրեն Մուրադյանի, Լիպարիտ Սարգսյանի, Երվանդ Պետրոսյանի, Անուշ Վարդանյանի և այլոց հետ:
  • «Կոմիտասն այդ օրերում»

    «Կոմիտասն այդ օրերում»

    02.04.2013| 14:30
    «Իրական» հոգեբանական թատրոնը Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի հիման վրա ներկայացնում է «Կոմիտասն այդ օրերում» բեմադրությունը (ռեժիսոր` Սարգիս Արզումանյան):
  • Պինգվինների քաղաքական կյանքից

    Պինգվինների քաղաքական կյանքից

    01.04.2013| 23:18
    Ապրիլի 1-ին Կարլա Բրունին ներկայացրեց իր չորրորդ ալբոմը: Ֆրանսիայի նախկին առաջին տիկինը Եվրոպայում հայտնի է իբրև հաջողության հասած տոպ-մոդել և Նիկոլա Սարկոզիի կին, և հայրենիքում նրա երաժշտական կարիերան մեծ ընդունելություն է գտնում: Բրունիի նոր ալբոմը կոչվում է «Ֆրանսիական երգիկներ»` «Little French Songs»: